Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` երեկ պարզաբանել է նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը՝ նշելով, որ վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին։
ՀՀԿ-ն ներկայացրել է իր կարգախոսը` «Եթե մտահոգ ես…»: Անշուշտ, բազմակետերի փոխարեն ցանկացած քաղաքացի կարող է սեփական մտահոգությունը շարադրել, բայց դա գուցե այնքան էլ կապ չունենա ընտրությունների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Երևանի մնջախաղի պետական թատրոնը կարծես գտնում է իր հանգվանը: Մշակույթի նախարարությունը որպես տարածք առաջարկել է Մոսկովյան 5 հասցեում գտնող շենքը (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը):
Լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի ֆուտբոլային ընտրանու և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ հարազատ ակումբում: Ըստ Bild-ի` մյունխենցիների ներկայիս նախագահ ՈՒլի Հյոնեսը մտածում է առաջիկա երեք տարում ակումբի նախագահի պաշտոնը լքելու մասին:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...